«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Գործ ունենք ճգնաժամային ցուցանիշների հետ, որոնք արտացոլում են Հայաստանի տնտեսության ողջ իրականությունը

Գործ ունենք ճգնաժամային ցուցանիշների հետ, որոնք արտացոլում են Հայաստանի տնտեսության ողջ իրականությունը
28.12.2024 | 18:08

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է բիզնեսի վրա պետության ազդեցության ավելացման միտում, ինչը ոչ թե ազգային տնտեսության զարգացմանն ուղղված պրոտեկցիոնիզմի հետևանք է, այլ՝ իշխանության ամրապնդման գործիք։ Դա ապահովվում է տարբեր մեթոդներով՝ սկսած մի շարք ընտրյալ տնտեսվարող սուբյեկտների հարկային արտոնություններից և մասնավոր սեփականության պետականացումից մինչև քրեական հետապնդում:

Այս քաղաքականության, թերևս, ամենավառ արդյունքը Հայաստանի հիմնական հարկատուի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի պետական սեփականությանն անցնելն է՝ նախ 15%, ապա գաղտնի որոշմամբ՝ մոտ 7%։

Նաև այս տարվա սկզբին կառավարությանն է փոխանցվել հանրապետության հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն խաղացողներից մեկի՝ «Վիվասել-ՄՏՍ»-ի բաժնետոմսերի 20%-ը։

Այժմ էլ կառավարությանն է փոխանցվում «Լիդիան Արմենիա» ընկերության 15% բաժնեմասը։

Այս ամենին զուգահեռ Հայաստանում նկատվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների կրճատում։

2023 թ. Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է $443 մլն, ինչը 2,5 անգամ ցածր է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ իրական հատվածում ներդրումների կրճատումը կազմել է 31,5%։

Բացի այդ, 2023 թ. Հայաստանից կապիտալի զգալի արտահոսք է գրանցվել. տարվա ընթացքում արտերկիր է արտահանվել մոտ 4,5 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 55%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Ակնհայտ է, որ գործ ունենք ճգնաժամային ցուցանիշների հետ, որոնք արտացոլում են Հայաստանի տնտեսության ողջ իրականությունը։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 3723

Մեկնաբանություններ